24 мая 2013 г.

Ռուբինյանների արտաքին քաղաքականությունը

Levon King Armenian Իշխանության ստեղծումից ( 1080 ) մինչ թագավորության հաստատումն ( 1198 ) ընկած ժամանակահատվածում Ռուբինանները կարողացան ներքին ասպարեզում սանձահարելխոշոր ֆեոդալների անջատողական ձգտումները իսկ արտաքին ճակատում խելոք քաղաքականությամբ և համառ պայքարով ամրացնել և ընդարձակել իշխանությանսահմանները։ Նրանք արևելյան կոպիտ ուժի քաղաքականությանը կարողացան զուգակցել արևմտյան նուրբ ու հաշվենկատ դիվանագիտությունը և հասան ցանկալի արդյունքի։

Քանի դեռ Բյուզանդացիները զբաղված էին Սելջուկ- թուրքերի դեմ պաշտպանություն կազմակերպելու գործով՝ սկսած Ռուբեն 1-ինից Ռուբինանները սկսեցին ամրանալ երկրի լեռնային մասում և մաքրել այն ընդիմադիր ֆեոդալ-ավատատերերից։ Երբ Սելջուկները 12-րդ դարի 30-40-ական թվականներին արդեն մասնատվել էին, իսկ Բյուզանացիները Մանազկերտի (1071) ճակատամարտի խայտառակ պարտությունից նահանջել էին Արևմուտք՝ այդ ժամանակ բյուզանդական կայսր Հովհաննես Կոմնենոսը հասկացավ, որ իր կայսրության հարավ-արևելյան անկյուններից մեկում ստեղծված հայկական իշխանությունը գրավելով նորանոր տարածքներ ձգտում է Միջերկրական ծովի ափերին իր բարեբեր հողերով ու հարուստ նավահանգիստներով։
Դաշտային Կիլիկիա հայերի առաջընթացին Բյուզանդացիները պատախանեցին ռազմական բախմամբ 1137 թվականին, արդունքում հայերը պարտություն կրեցին, գերի ընկավ Լևոն 1-ինը և ուղղարկվեց Կոստանդնուպոլիս։ Գերությունից փախած Լևոն 1-ինի որդին՝ Թորոս 2-րդը ( 1145-1169) Կիպրոսում կազմակերպում է ջոկատներ և նրանց օգնությամբ մաքրում է Կիլիկիան բյուզանդացիներից և վերականգնում իշխանապետությունը։ Ռուբինանների կողմից խելացի է օգտագործվում նաև խաչակրաց արշավանքները, որոնք ուղղված էին Բյուզանդացիների և Սելջուկ-թուրքերի դեմ։ Խաչակիրների երկու արշավանքներն ( 1096-1099 և 1147 ) էլ հայերը հմտորեն օգտագործեցին ի շահ Կիլիկիայի։ Հայոց իշխանությունը և Լևանտում ստեղծված խաչակիրների եվրոպական պետությունները դարձան մի հակաիսլամական և հակաբյուզանդական բռունցք։

Կիլիկիայի հայկական պետության առաջացումը

Կիլիկյան զինանշան

Կիլիկիայի հայկական պետության պատմությունը կարելի է բաժանել երկու գլխավոր շրջանի.
ա) 1080 - 1198 թվականներ՝ հայկական պետության գոյացման և ամրապնդման ժամանակաշրջանը, երբ այն մեծ իշխանություն էր և
բ) 1198-1375 թվականները՝ նրա բարգավաճման և այնուհետև անկման շրջանը, երբ գոյություն ուներ որպես թագավորություն։
Ռուբինյան Կիլիկիան ծնունդ առավ միջազգային բարդ իրավիճակում։ Բյուզանդիայի, Սելջուկների ու Արաբական էմիրությունների, Անտիոքի խաչակիրների միջև մղվող կատաղի կռիների ժամանակ առաջացավ այս իշխանությունը։ Մարտերում լինելով վճռական, իսկ դիվանագիտության մեջ խոհեմ՝ նրանք կարողացան խոշոր պետությունների հակասութուններից քաղել օգուտ ի շահ հայրենիքի։ 

Հայերը Կիլիկիայում


Կիլիկիան մարդկությանը հայտնի էր դեռևս խոր հնության շրջանում: Գտնվելով Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին, նա հեռու չէր Աֆրիկայից և Եվրոպայից: Հյուսիսից նա շրջապատված էր Տավրոսյան լեռնաշղթայով, հարավից՝ Միջերկրական ծովով, արևմուտքից սահմանակից էր Պամփյուլիային, իսկ արևելքից՝ Ամանոսի(Սև) լեռներին և Սիրիային: Կիլիկիան ձգվում էր արևմուտքից արևելք 300-կիլոմետր, իսկ հյուսիսից հարավ 80 կիլոմետր տարածություն: Իր բնական պայմաններով երկիրը բաժանված էր երկու մասի. արևմտյան՝ լեռնային ծածկ ունեցող և թանձրախիտ անտառապատ մասի, և արևելյան, որը հարմար էր երկրագործության համար: Արևմտյան
մասը հույները անվանում էին Քարքարոտ «տրախիա» կամ «տրախեոբրի», իսկ լատինացիները Cilicia Trachea: Երկրի արևելյան մասը շատ հարուստ հողեր ուներ: Այստեղ էլ առաջացան Ալեքսանդրետը (կամ Իսկանդարուն), Ադանան և այլ քաղաքներ:
Կիլիկիայի հին բնակիչները ծագման և հենց երկրի անվանման մասին գոյություն ունեն տարբեր կարծիքներ:
1 Ըստ Հոմերոսի կիլիկեցիները առաջ ապրում ին Տրոյայից ոչ հեռու, որտեղից նրանց մի մասը գաղթել է Կիլիկիա:
2 Լեգենդը կիլիկեցիների ծագումը վերագրում է դյուցազն Ագենովրի որդուն