24 мая 2013 г.

Ռուբինյանների արտաքին քաղաքականությունը

Levon King Armenian Իշխանության ստեղծումից ( 1080 ) մինչ թագավորության հաստատումն ( 1198 ) ընկած ժամանակահատվածում Ռուբինանները կարողացան ներքին ասպարեզում սանձահարելխոշոր ֆեոդալների անջատողական ձգտումները իսկ արտաքին ճակատում խելոք քաղաքականությամբ և համառ պայքարով ամրացնել և ընդարձակել իշխանությանսահմանները։ Նրանք արևելյան կոպիտ ուժի քաղաքականությանը կարողացան զուգակցել արևմտյան նուրբ ու հաշվենկատ դիվանագիտությունը և հասան ցանկալի արդյունքի։

Քանի դեռ Բյուզանդացիները զբաղված էին Սելջուկ- թուրքերի դեմ պաշտպանություն կազմակերպելու գործով՝ սկսած Ռուբեն 1-ինից Ռուբինանները սկսեցին ամրանալ երկրի լեռնային մասում և մաքրել այն ընդիմադիր ֆեոդալ-ավատատերերից։ Երբ Սելջուկները 12-րդ դարի 30-40-ական թվականներին արդեն մասնատվել էին, իսկ Բյուզանացիները Մանազկերտի (1071) ճակատամարտի խայտառակ պարտությունից նահանջել էին Արևմուտք՝ այդ ժամանակ բյուզանդական կայսր Հովհաննես Կոմնենոսը հասկացավ, որ իր կայսրության հարավ-արևելյան անկյուններից մեկում ստեղծված հայկական իշխանությունը գրավելով նորանոր տարածքներ ձգտում է Միջերկրական ծովի ափերին իր բարեբեր հողերով ու հարուստ նավահանգիստներով։
Դաշտային Կիլիկիա հայերի առաջընթացին Բյուզանդացիները պատախանեցին ռազմական բախմամբ 1137 թվականին, արդունքում հայերը պարտություն կրեցին, գերի ընկավ Լևոն 1-ինը և ուղղարկվեց Կոստանդնուպոլիս։ Գերությունից փախած Լևոն 1-ինի որդին՝ Թորոս 2-րդը ( 1145-1169) Կիպրոսում կազմակերպում է ջոկատներ և նրանց օգնությամբ մաքրում է Կիլիկիան բյուզանդացիներից և վերականգնում իշխանապետությունը։ Ռուբինանների կողմից խելացի է օգտագործվում նաև խաչակրաց արշավանքները, որոնք ուղղված էին Բյուզանդացիների և Սելջուկ-թուրքերի դեմ։ Խաչակիրների երկու արշավանքներն ( 1096-1099 և 1147 ) էլ հայերը հմտորեն օգտագործեցին ի շահ Կիլիկիայի։ Հայոց իշխանությունը և Լևանտում ստեղծված խաչակիրների եվրոպական պետությունները դարձան մի հակաիսլամական և հակաբյուզանդական բռունցք։