Հայերը Կիլիկիայում
Կիլիկիան մարդկությանը հայտնի էր դեռևս խոր հնության շրջանում: Գտնվելով Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին,
նա հեռու չէր Աֆրիկայից և Եվրոպայից: Հյուսիսից նա շրջապատված էր Տավրոսյան լեռնաշղթայով, հարավից՝ Միջերկրական ծովով,
արևմուտքից սահմանակից էր Պամփյուլիային, իսկ արևելքից՝ Ամանոսի(Սև) լեռներին և Սիրիային: Կիլիկիան ձգվում էր արևմուտքից
արևելք 300-կիլոմետր, իսկ հյուսիսից հարավ 80 կիլոմետր տարածություն: Իր բնական պայմաններով երկիրը բաժանված էր երկու մասի.
արևմտյան՝ լեռնային ծածկ ունեցող և թանձրախիտ անտառապատ մասի, և արևելյան, որը հարմար էր երկրագործության համար: Արևմտյան

մասը հույները անվանում էին Քարքարոտ «տրախիա» կամ «տրախեոբրի», իսկ լատինացիները Cilicia Trachea: Երկրի արևելյան մասը
շատ հարուստ հողեր ուներ: Այստեղ էլ առաջացան Ալեքսանդրետը (կամ Իսկանդարուն), Ադանան և այլ քաղաքներ:
Կիլիկիայի հին բնակիչները ծագման և հենց երկրի անվանման մասին գոյություն ունեն տարբեր կարծիքներ: 1 Ըստ Հոմերոսի կիլիկեցիները առաջ ապրում ին Տրոյայից ոչ հեռու, որտեղից նրանց մի մասը գաղթել է Կիլիկիա:
2 Լեգենդը կիլիկեցիների ծագումը վերագրում է դյուցազն Ագենովրի որդուն